Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձերբակալվել են Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողները

Ձերբակալվել են Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողները
08.02.2013 | 16:06

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ը ձերբակալել է Երևանում ոչ լեգալ կարգավիճակում բնամվող երկու քաղաքացիների, որոնցից մեկը`՝1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում դատապարտված է եղել: Մյուսը կասկածյալը Սամվել Հարությունյանն է:
Պողոսյանն ու Հարությունյանը տվել են խոստովանական ցուցմունքներ:
Մահափորձի շարժառիթների առնչությամբ ԱԱԾ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ